17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

20 հուն 2016 14:53

Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը, որ գտնվում է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, իր և մյուս ազատազրկված անձանց կողմից բաց նամակ էր հղել՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորների և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցին:
Բաց նամակով դժգոհություն էին հայտնել, որ, ի թիվս այլ իրավունքների, իրենք զրկված են նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու և  բաց ռեժիմին անցնելու իրավունքներից և պահանջել, որ օրենսդրությանը համապատասխան՝ միջոցներ ձեռնարկվեն իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Այսօր արդեն տեղեկացանք, որ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել վերոնշյալ բաց նամակում նշված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև՝ հանդիպում բաց նամակի հասցեատերերի հետ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր