Տեսանյութ.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցը՝ երկրի օրակարգային հարցերի մասին          Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության       Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը    

03 մայիս 2017 15:20

Կարտոֆիլը կանանց գեղեցկության և մաքրության գրավական. օգտագործման 5 անսպասելի տարբերակ

 

Կարտոֆիլը կանանց գեղեցկության և մաքրության գրավական. օգտագործման 5 անսպասելի տարբերակԲանջարեղենը նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար, սակայն այն բազմաթիվ այլ կիրառություններ ունի, որոնց մասին քչերը գիտեն։ Ընդունված է կարծել, որ որ որպես կոսմետիկ միջոց օգտագործվում է միայն վարունգը, սակայն կարտոֆիլը ևս կարող է կոսմետիկ միջոց համարվել։

Factroom-ը գրում է, որ կարտոֆիլը կարելի է ոչ միայն որպես կոսմետիկ միջոց օգտագործել, այլև դրա համար առօրյայում մի քանի կիրառություն գտնել։

1.      Արծաթե դանակ-պատառաքաղները մաքրելու համար դրանք թրջեք եփած կարտոֆիլի ջրում։ Մի քանի րոպեից դրանք կվերականգնեն իրենց փայլն ու նոր տեսք կունենան։

2.      Կարտոֆիլի օգնությամբ կարող եք վարդ աճեցնել։ Պարզապես վարդը տեղադրեք կարտոֆիլի մեջ և այն ավելի արագ կծաղկի։

3.      Վարսերն ամրացնելու համար դրանք եփած կարտոֆիլի ջրով ողողեք։ Հաշվի առեք, որ բանջարեղենը պետք է առանց աղի եփված լինի, իսկ ջուրը սառը լինի։ Լվացեք վարսերը, իսկ հետո կարտոֆիլի ջրով ողողեք։

4.      Կարտոֆիլը հարուստ է C վիտամինով, այդ պատճառով էլ համապատասխանում է դեմքի խնամքի համար։ Այն կարող է օգնել ազատվել աչքերի տակի մգությունից։ Դրա համար ամեն օր 15-20 րոպեով աչքերի տակ կարտոֆիլի բարակ կտորներ դրեք։ Մեկ շաբաթից հաճելի արդյունք կնկատեք։ 

5.      Դեմքի մաշկի համար կարտոֆիլը շատ օգտակար է։ Կարող եք կարտոֆիլից տարբեր դիմակներ պատրաստել, դրանք հանում են այտուցները, սպիները, մաքրում ու երիտասարդացնում են մաշկը։ Չոր մաշկի համար համապատասխանում է կարտոֆիլով ու վարունգով դիմակը, յուղոտ մաշկի համար՝ կարտոֆիլով, գազարով ու ցորենի ալյուրով դիմակը, իսկ նորմալ մաշկի համար պարզապես օգտագործեք կարտոֆիլն ու մի քանի կաթիլ լիմոնի հյութը։

 




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր