20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

04 մայիս 2017 14:53

Սրտի պաթոլոգիաների վտանգը կապված է արյան խմբի հետ

 

Երկրորդ, երրորդ եւ չորրորդ խմբերի արյուն ունեցող մարդիկ ավելի են հաված սիրտ-անոթային պաթոլոգիաների վտանգին, քան առաջին խմբի արյուն ունեցողները, պնդում է Գրոնինգենի (Նիդեռլանդներ) Համալսարանական բժշկական կենտրոնից Թեսսա Քոուլի ղեկավարած հետազոտողների խումբը: Հետազոտությունը ներկայացվել է Փարիզում տեղի ունեցած Եվրոպական սրտաբանական միության ամենամյա հանդիպման ժամանակ:

Քոուլը եւ նրա խումբը այն աշխատությունների թիրախային հետազոտություն են կատարել, որոնք վերաբերում են սիրտ-անոթային հիվանդություններին, այդ թվում՝ սրտի նոպաներին ու սրտի անբավարարությանը եւ արյան խմբերին: Տվյալները տեղեկություններ են ներառել ավելի քան 1,3 մլն մեծահասակ մարդկանց մասին:

Հետազոտողներն առանձնացրել են արյան առաջին խումբ չունեցող 771,113 մարդու եւ արյան առաջին խմբով 519,743 մարդու: Արյան առաջին խումբ չունեցողների շարքում 1,5 տոկոսը (11,437) ունեցել են կորոնար նոպա կամ համախտանիշ՝ արյան առաջին խումբ ունեցող մարդկանց 1,4 տոկոսի (7220) համեմատությամբ: Ընդհանուր սիրտ-անոթային բարդությունները վերլուծելիս գիտնականներն առանձնացրել են արյան առաջին խումբ չունեցող 708,276 մարդու եւ արյան առաջին խումբ ունեցող 476,868 մարդու: Արյան առաջին խումբ չունեցող մարդկանց շարքում 2,5 տոկոսը (17,449) սիրտ-անոթային բարդություններ են ունեցել՝ արյան առաջին խումբ ունեցողների 2,3 տոկոսի (10,916) համեմատությամբ:

«Մենք ցուցադրել ենք, որ արյան առաջին խումբը կապված չէ կորոնար համախտանիշի հավանականության 9-տոկոսանոց բարձրացման եւ սիրտ-անոթային հիվանդությունների, հատկապես սրտի կաթվածի հավանականության նույնքան բարձրացման հետ»,- մեկնաբանել է Քոուլը:

Գիտնականները նշել են, որ արյան առաջին խումբ չունեցող մարդկանց մոտ բարձր է արյան մակարդելիության համար պատասխանատու պրոտեինի խտությունը, որը կոչվում է ֆոն Վիլեբրանդի գործոն. նախորդ հետազոտությունները ցուցադրել են այս գործոնի կապը թրոմբների առաջացման հետ: Դրանից բացի, արյան առաջին խումբ չունեցող մարդկանց, հատկապես երկրորդ խմբի արյուն ունեցողների օրգանիզմում խոլեստերինի մակարդակը սովորաբար բարձր է, եւ սա վտանգի հայտնի գործոն է:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր