18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

05 մայիս 2017 13:21

Արցախցի պատգամավորը Հայաստանին մեղադրել է Արցախի անվտանգությունն ապահովել չցանկանալու մեջ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը փաստացի մեղադրել է Հայաստանին Արցախի անվտանգությունն ապահովել չցանկանալու հարցում։
«Մեդիա կենտրոնի» կազմակերպած բանավեճի ընթացքում, համացանցի միջոցով մասնակցող խորհրդարանականները՝ մեկնաբանելով համատեղ ադրբեջանա-թուրքական զորավարժությունները, կարծիք են հայտնել, որ նրանք սպառնալիք են ներկայացնում դիվերսանտներ նախապատրաստելու եւ սահմանամերձ գոտում անկայունություն ստեղծելու տեսանկյունից։
Պատգամավորի խոսքով՝ դիվերսիայի խնդիրը նոր չէ։ Ինչպես պնդում է Խանումյանը՝ Հայաստանի եւ Արցախի իշխանություններին մինչեւ անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունները մշտապես ասվում էր առաջնագծի մոդեռնիզացման անհրաժեշտության մասին, հարցը քաղաքական ուժերի բանավեճի թեմա էր։ «Բայց Հայաստանը չցանկացավ գումար տալ, իսկ Արցախի իշխանությունները չկարողացան Հայաստանին ստիպել գումար տալ», -հայտարարել է Խանումյանը։ Նրա խոսքով՝ եթե դա արվեր, ապրիլյան պատերազմում եւ դիվերսիայի զոհերն ավելի քիչ կլինեին։ 
Նա նաեւ արձանագրել է, որ տվյալ պահին ապրիլյան պատերազմի վերսկսման սպառնալիք չկա՝ զգոնության բարձրացման ու իրականացված աշխատանքների շնորհիվ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր