17:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

05 մայիս 2017 20:10

3 ծառայակիցները մեղարդվում են զինծառայող Կարեն Ավետիսյանի սպանության մեջ

 
Երրորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների:
Զինծառայող Կ.Ավետիսյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում:
Նույն օրը երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զինվորական ծառայության ընթացքում Կ.Ավետիսյանի արժանապատվությունն առանձին ծառայակիցների կողմից վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ են առաջադրվել ժամկետային երեք զինծառայողների. Ա. Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի, 360-րդ հոդվածի 1-ին մասերով, Թ.Օվսիյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), Է.Խանաղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր