Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

06 մայիս 2017 16:30

Հայ-ադրբեջանական պատերազմում Պուտինը չի կարող ասել՝ մի գրոհեք. գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան

 
Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ապահովելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
«Զորամիավորման հրամանատարը և խաղաղ, և պատերազմական պայմաններում նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի կազմից: Զեկուցում եմ ձեզ՝ համաձայն հայ-ռուսական համատեղ համաձայնագրի, որը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների կազմից։ Հրամանատարը նշանակվում և ազատվում է Հայաստանի Հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով այն Ռուսաստանի Դաշնության գերագույն գլխավոր հրամանատարի հետ», –  նշեց Անդրանիկ Մակարյանն՝ հավելելով, որ զորամիավորումը գործելու է միայն ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանով:
Հարցին՝ արդյոք միացյալ զորախումբը կմիջամտի նաև Արցախի ուղղությամբ սահմանային իրավիճակի լարման դեպքում, Անդրանիկ Մակարյանը պատասխանեց, որ զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում և Արցախի դեպքում ևս սպասելու, հապաղելու իրավունք չունի։
 Հանդիպման ավարտին   գեներալ-մայորը  նշեց, որ  հայ-ադրբեջանական պատերազմում  Պուտինը չի կարող ասել՝ մի գրոհեք. գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր