Մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել.կորոնավիրուսային վարակի 2-րդ ալիքը՝ Մեծ Բրիտանիայում          Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․այրվել է 24 տոննա կարագ       Կարծես թե նվազել են հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցները    

08 մայիս 2017 12:00

ՀՀ վարչապետն ու ԵԿՄ-ն հարգանքի տուրք են մատուցել արցախյան պատերազմում ընկած հերոսների հիշատակին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին այցելել է «Եռաբլուր» պանթեոն, որպեսզի հարգանքի տուրք մատուցի արցախյան պատերազմում ընկած հերոսների հիշատակին։
Նա ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի հերոս, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաեւ պատերազմի այլ մասնակիցներին հուշարձաններին։
Շուշիի ազատագրման 25 ամյակի կապակցությամբ «Եռաբլուր» են այցելել նաեւ «Երկրապահ» կամավորական միության անդամները՝ միության վարչության ղեկավար, ՀՀ ազգային ժողովի 6-րդ գումարման նորընտիր պատգամավոր Մանվել Գրիգորյանի, նոր խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ 1992 թվականի մայիսի 8-ին տեղի ունեցավ Արցախի Շուշի քաղաքի ազատագրումը ադրբեջանական խմբավորումներից, որը ռազմավարական մեծ նշանակություն ուներ։ Գործողությունը սկսվել է 02։45-ին։ Շուշիում մոտ 2500 ադրբեջանական ուժեր կային։ Հայերի կողմից հարձակմանը մասնակցել են 3800 կամավորներ՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ։ Հայոց հաղթանակով ավարտված հարձակումը տեւել է 26 ժամ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր