15:50 - Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամբողջ բեռը դնում են պատմաբանների վրա, թե դուք որոշեք...         15:49 - Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, շուտով կտեսնեն, որ թագավորը մերկ է և այդ ամենն ուղղակի շղարշ էր      15:28 - Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին    

08 մայիս 2017 17:30

ի՞նչ ընտրակաշառքի մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյան

 ի՞նչ ընտրակաշառքի մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքը 15 հազար դրամի չափով օգնություն կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք հրաժարվել են ընտրակաշառք վերցնել Երևանի ավագանու ընտրություններում, սա իհարկե այն դեպքում, եթե ընտրություններից հետո Երևանի ավագանիում մեծամասնություն ձևավորեն։
Այդ մասին  ասուլիսում հայտարարեցին քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը։
«Մեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ «Ելք» դաշինքի վերջնական հաղթանակ արձանագրելուն Երևան քաղաքի ընտրություններում շատ քիչ է մնացել։ Սա է պատճառը, որ այս ռազմավարությունն  ենք դնում, որը մեզ ապահովելու է մեր վերջնական հաղթանակը».- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
 Նախընտրական ծրագրում արված նոր փոփոխությունը կոչել են «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին» անվամբ։ «Խոսքն այն մասին է, որ այն քաղաքացիները, որ Երևանի ավագանու ընտրություններում մեր հաղթանակից հետո համապատասխան դիմում կներկայացնեն Երևանի քաղաքապետարան և կասեն, որ իրենք հրաժարվել են ընտրակաշառքով քվեարկելուց, այդ քաղաքացիները կոնկրետ չափի սոցիալական աջակցություն կստանան, մեր նախնական հաշվարկներով մոտավորապես 15 հազար դրամի չափով».- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողների այն հարցին, արդյոք սա ընտրակաշառք չի՞ ընկալվի, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ընտրակաշառքը հանցագործություն է. « ի՞նչ ընտրակաշառքի մասին է խոսքը։ Երևանի քաղաքապետն ու ավագանին բյուջեի կառավարիչներն են, և նրանք լիազորություն ստանում են ընտրողներից»։ Վերջինս ընդգծեց նաև, որ վստահում են իրենց ընտրողներին և համոզված են, որ կաշառք վերցնողը դիմում չի գրի։  Իսկ մտավախություն չունե՞ք, որ ԿԸՀ-ն այս «ռազմավարությունը» կդիտարկի որպես ընտրակաշառքի խոստում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Թող փորձեն»: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր