Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեր սահմանին          Իրանը կտրականապես դեմ է «զանգեզուրյան միջանցքի» բացմանը.այն կամրապնդի Թուրքիայի դիրքերը , սպառնալիք կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի համար       Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ    

09 մայիս 2017 13:14

Բոլորը ստուգվելու են. ԱԻՆ նախարարը՝ Ծառուկյանի, Թոխմախի Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի լցակայանների մասին

Բոլոր գազալցակայաններն էլ ստուգվելու են կենտրոնացված կարգով։ Այդ մասին այսօր՝ մայիսի 9-ին Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրուցյում ասել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։
Խոսելով գազալցակայանները ստուգելու՝ վարչապետի հանձնարարականի մասին՝ ԱԻ նախարարը նշեց, թե մեկ ամսվա ընթացքում արդյունքները կներկայացվեն։ Արդյոք ստուգվելո՞ւ են Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները, այս հարցին էլ Տոնոյանն ասաց. «Բոլորի գազալցակայաններն էլ ստուգվելու են՝ կենտրոնացված կարգով։ Խախտումների դեպքում ավելի, քան համոզված եղեք, որ պատասխանատվության կենթարկվեն»։ Հարցին, թե որն է պատճառը, որ ոլորտում նման վիճակ է ստեղծվել, նախարարը պատասխանել է՝ թույլ կարգապահությունը։
Դավիէ Տոնոյանը նաեւ նշել է, թե ԱԻՆ-ում շարունակվելու են կադրային փոփոխությունները։ «Համակարգում միշտ փոփոխություններ լինելու են, լինելու են դեպի լավը»,- ասել է նա։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր