17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

10 մայիս 2017 09:55

«Ժամանակ». Առվակների պատմությունը «զուտ հարաբերական գնահատական էր». Հովիկ Աբրահամյանը «նահանջում է»

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է ղեկավարել Ազգային անվտանգության խորհուրդը: Միեւնույն ժամանակ, սակայն Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները լավ են: 

«Մեր հարաբերությունները ոնց եղել, այնպես էլ մնացել են, մենք հո թշնամիներ չենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ առվակների ու գետակների պատմությունը համարելով «զուտ հարաբերական գնահատական»: Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ նշել է, որ ինքը քաղաքականությունից չի հեռացել, այլ շարունակելու է զբաղվել հայանպաստ գործունեությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր