17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

10 մայիս 2017 14:20

Հինգ տարօրինակ արարք, որոնցով կանայք վանում են տղամարդկանց

 

1. Դու թաքուն իմաստ ես փնտրում նրա յուրաքանչյուր խոսքում:

Տղամարդիկ կարող են շատ բան ասել եւ անել առանց հետին մտքի: Այն դեպքում, երբ կանայք կարող են ժամերով քննարկել տղամարդու ասածի կամ արածի բոլոր նրբերանգները: Դրե՞ց, արդյոք, սմայլիկ հաղորդագրության մեջ, որքա՞ն արագ արձագանքեց նամակին եւ այլն: Իհարկե, տղամարդկանց դժվար է հասկանալ, հատկապես՝ հարբերությունների սկզբում, ու երբ նա ոչ մի ուղիղ բան չի ասում:  Բայց երբ նա չի զանգում ու չի գրում, եթե քեզ հետ պլաններ չի կառուցում, ապա գնա առաջ: Նա կամ զբաղված է կամ էլ դու նրան հետաքրքիր չես: Դու երբեք հաստատ չես իմանա, եթե չդադարես նրան կառչել:

 

2. Հարաբերություններից դուրս դու չունես քո կյանքը:

Ամբողջ կյանքդ մի կառուցիր մի հոգու շուրջ, եթե դու նրան ընդամենը մի քանի ամիս ես ճանաչում: Դու երկար ապրել ես առանց նրա, ուստի մի հրաժարվիր նրանից՝ ինչ ուզում ես: Մի մոռացիր ընկերների, կարիերայի, հոբբիի մասին: Տղամարդը, որին դու իսկապես հետաքրքիր ես, դա հաշվի կառնի: Իրականում նա նույնպես չի ուզում, որ դու միայն իրենով ապրես:

 

3. Դու հուսահատություն ես դրսեւորում:

Եթե դու նրան կառչում ես, դա ցույց է տալիս քո անինքնավստահությունը, ցածր ինքնագնահատականը: Հանգիստ թող նրան: Մի հետեւիր նրան սոցցանցերում եւ մի զզվացրու նրան:

 

4. Բացասական մտածողություն:

Խոսքը որոշակի արձագանք հրահրող հարցերի մասին է: Օրինակ՝ «Ինչո՞ւ այլեւս չես ասում, որ սիրում ես ինձ» կամ «Դու երեւի ուզում ես ինձնից բաժանվել...»: Պետք չէ ծամծմել, ուղիղ նրան հարցրու: Եթե ուզում ես, որ նա ազնիվ լինի, ինքդ էլ քեզ այդպես պահիր:

 

5. Դու փորձում ես նրան դավաճանել:

Ոչ մի վատ բան չկա նրանում, որ փորձում ես նրան մոտիվացնել ավելի լավը լինել կամ կատարելագործվել: Բայց ոչ մի տղամարդ չի ուզում, որ կինն իրեն ասի՝ ինչ եւ ինչպես անել: Նրա համար մայրիկ մի եղիր: Եթե քեզ դուր չի գալիս, թե ինչպես է նա իրեն պահում, ուրեմն դու ճիշտ մարդու հետ չես:

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր