Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

10 մայիս 2017 15:27

Գիտնականների նոր ցնցող հայտնագործությունը

 

Գիտնականները գտել են երկրի վրա կյանքի ծագման ամենահին հետքերը Արեւմտյան Ավստրալիայի տաք աղբյուրներում։ Գտածոն կօգնի պատասխանել էվոլյուցիոն կենսաբանության կարեւորագույն հարցերից մեկին՝ արդյոք կյանքը ծագել է օվկիանոսու՞մ, թե ցամաքի վրա գտնվող ջրամբարներում։ Այս մասին հաղորդում է  Gazeta-ն՝ վկայակոչելով Nature Communications-ին։

Հայտնաբերված հանածոները 3,48 մլրդ տարեկան են։ Գտածոն ոչ միայն ապացուցում է, որ մանրէները բնակվել են տաք աղբյուրներում շատ ավելի վաղ, քան համարվում էր, այլեւ այն ցամաքի վրա մանրէածին կյանքի ամենահին վկայությունն է։

Համաձայն հետազոտության արդյունքների՝ Դրեսեր կազմավորումում առկա է կայծքարային տուֆ։ Այն կարելի է հայտնաբերել տաք աղբյուրների եւ գեյզերների մուտքի մոտ, որոնք լուծված կայծքարահող են պարունակում։ Դա նշանակում է, որ կյանքը կարող էր ծնվել ցամաքում՝ հին աղբյուրներում։

Բոլոր գտածոները ուսումնասիրելիս ստացվում է հնագույն խառնարանի պատկեր՝ լի տաք հանքային աղբյուրներով, որոնք ապահովել են անհրաժեշտ քիմիական ու ջերմաստիճանային պայմանները՝ նպաստելով միլիարդավոր տարիներ առաջ կյանքի պարզունակ ձեւերի ծնվելուն։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր