19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

11 մայիս 2017 10:30

«ՀԺ». Ի՞նչ կապ ունի Արգամ Աբրահամյանը Նորաշենի գյուղապետի դեմ իրականացված մահափորձի հետ

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտվել է. 4 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը դժգոհ է եղել Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանից՝ քանի որ ապրիլի 2-ի ընտրություններում այս համայնքում ձայների շատ չնչին տարբերությամբ հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Թե ինչ կապ ունի վերը նշվածը գյուղապետի դեմ իրականացված մահափորձի հետ, դեռ պարզ չէ: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Նորաշենի գյուղապետ, ՀՀԿ-ական Նորայր Գրիգորյանի հետ:

Պարոն Գրիգորյան, ըստ որոշ տեղեկությունների, «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը գոհ չի եղել ձեզնից, որ գյուղում իր օգտին անհրաժեշտ ձայներ չեք ապահովել: Այս մասին ի՞նչ կարող եք ասել, համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Ես ձեզնից եմ լսում, ես չգիտեմ նման բան, չեմ կարող ասել: Ես Հանրապետական կուսակցությունն եմ ներկայացնում, մեր համայնքի ՀՀԿ-ի տարածքային կազմակերպության նախագահն եմ, ես ինքս ընտրություններին սատարել եմ իշխանությանը: Թե ով ա գոհ, ով՝ դժգոհ, ես չգիտեմ:

Դուք Արգամ Աբրահամյանի հետ ընտրություններից առաջ կամ հետո հանդիպե՞լ եք:

Չէ, ես նման բան չեմ հիշում:

Իսկ խոսակցություն եղե՞լ է, որ դուք պետք է իր օգտին անհրաժեշտ ձայներ հավաքեք:

Ոչ, ոչ մի խոսակցություն չի եղել: Որտեղ իշխանությունը, որտեղ իմ ղեկավարությունը, որտեղ իմ գործող մարզպետը, այնտեղ` ես: Ես սատարել եմ իշխանությանը, իշխանության մի մասնիկն եմ, իշխանության հետ եմ եղել, ես ինքս Հանրապետական կուսակցությունից եմ: Մնացածը`ոչ մեկի հետ չեմ հանդիպել, ոչ մի բան չեմ ունեցել, չգիտեմ էլի:

Պարոն Գրիգորյան, ոստիկանությունն այսօր հրապարակեց ձեր դեմ մահափորձ իրականացնելու մեջ կասկածվող անձանց լուսանկարները, տեսե՞լ եք նրանց լուսանկարները, ճանաչե՞լ եք:

Հենց նոր կայքով տեսել եմ այդ նկարները, ես չեմ ճանաչում այդ մարդկանց:

Բայց իրե՞նք էին դեպքի օրը ձեզ վրա կրակած անձինք: Դուք մեր զրույցում ասել էիք, տեսել եք կրակողների դեմքերը:

Այո, հենց նույն անձինք են, ես նրանց դեպքի օրն եմ տեսել: Նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, աշխատանքից տուն գնալու ճանապարհին, կրակել էին Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի մեքենայի վրա։ Մեքենան վարելիս է եղել նրա վարորդը, նույն համայնքի բնակիչ՝ Կարեն Ղազարյանը: Վերջինս հրազենային մի քանի վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հ.Գ. Ապրիլի 2-ի քվեարկության արդունքներով,  Նորաշեն գյուղում ՀՀԿ-ն հավաքել է 876 ձայն, «Ծառուկյան դաշինքը»՝ 802 ձայն: Այսինքն`պայքարը թեժ է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր