17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

11 մայիս 2017 10:45

«ՀԺ». Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է. որտեղից է լինելու հիմնական հարվածը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է: Հայաստանյան վերջին բերքաղաքական բոլոր պրոցեսների հիմքում մի խնդիր է. Կարեն Կարապետյանին զրկել 2018-ից հետո իշխանությունը ստանձնելու թեկուզ չնչին հնարավորությունից: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք կառավարությունը, ԱԺ նախագահությունը, ինչպես նաեւ կառավարությանն առընթեր մարմինները Կարեն Կարապետյանի քաղաքական վերահսկողության տակ ընկնելու հեռանկարից հնարավորինս ապահովագրված լինեն:

Այս հանգամանքով են պայմանավորված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շուրջ գործընթացները, Կարեն Կարապետյանի եւ ՀՅԴ-ի միջեւ լարվածության հրահրումը, «Ծառուկյան» դաշինքի շուրջ ծավալվող իրադարձությունները, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ակտիվությունները:

Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, փորձեց օգտվել Կարեն Կարապետյանի դեմ Սերժ Սարգսյանի տրամադրություններից եւ ըստ էության իր ծառայություններն առաջարկեց: Մասնավորապես, հետեւյալ ձեւակերպմամբ՝ միասին պայքարենք մայր գետերն աղտոտող տեխնոլոգիական գործարանների խառնուրդային ջրերի դեմ: Բայց քանի որ Աբրահամյանի հեռահար նպատակներն այլ էին, այդ առաջարկությունը Սերժ Սարգսյանը մերժեց:
Ենթադրվում է, որ Կարեն Կարապետյանին հիմնական հարվածը կասցնի ՀՀԿ-ՀՅԴ առաջիկա օրերին սպասվող կոալիցիոն համաձայնագրի տեսքով, որով Դաշնակցությունն իշխանության իրական եւ ավելի ընդգրկուն փաթեթ կստանա:

 

2018-ից հետո ով ով, բայց Կարեն Կարապետյանը Հայաստանի ղեկավարը չի լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր