Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազորներ          Երբ որ բալկոնը կպոկվի, կընկնի, կզանգահարեք մեզ, կգանք կբարձրացնենք. ԱԻՆ ներկայացուցիչ       Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր»    

11 մայիս 2017 14:42

Ջրահեղձ եղած Ռուբենը ընտանիքի ավագ որդին էր (ֆոտո)

 

Ջրահեղձ եղած Ռուբենը ընտանիքի ավագ որդին էր (ֆոտո)Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մոտ ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայող Ռուբեն Մնացականյանը Արմավիրի մարզի Գայ գյուղից էր, ընտանիքի ավագ որդին էր, ունի իրենից փոքր եղբայր: Ռուբեն Մնացականյանին հայտնաբերել են այսօր՝ մայիսի 11-ին՝ ջրամբարում ջրահեղձ լինելուց երեք օր անց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.),  Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ  Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը հայտնաբերվել էին Ռուբեն Բարսեղյանի եւ Ռաֆայել Բիշարյանի մարմինները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր