Սպանությո՞ւն , թե...«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի նկատմամբ          Ռուսաստանն ունի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի հնարավոր սադրանքների համար       Եվրոյի վաճառքի գինը բարձրացավ    

12 մայիս 2017 15:30

Քարդաշյանների գաղտնիքը․ ռեալիթի շոուն լի է խաբկանքներով

 

Քարդաշյանների  ընտանիքը տարիների շարունակ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Մարդիկ կարող են հետևել նրանց ամեն քայլին, նրանց կյանքի ամեն վայրկյանին։ Elle-ը գրում է, որ իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես ցուցադրվում է հեռուստասերիալում։ Քարդաշյանների շքեղ կյանքով հիանում են շատերը, սակայն նրանց ամբողջ կյանքը պարզապես բեմականացում է։ Հայտնի է, որ հեռուստասերիալում Քարդաշյանների առանձնատունն իրականում վարձակալած առանձնատուն է և նրանք այնտեղ չեն ապրում։ Դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով։ Եվս մեկ առեղծված է Քիմի ու բասկետբոլիստ Քրիս Հեմսվորթի ամուսնությունը։ Պարզվում է, որ հեռուստասերիալի պրոդյուսերներն էին որոշել Քրիսին սրիկայի կերպարում ներկայացնել։ Նրանց ամուսնությունը նույնպես բեմականացում էր, որը բեմադրվել ու մեկ կադրով նկարահանվել էր։ Իհարկե, մինչև ամուսնության առաջարկ ստանալը, Քիմը տեղյակ էր դրա մասին։

Ի դեպ, շատերն են նկատել, որ Քիմը բավականին հաճախ է արտասվում կադրում։ Աղբյուրը հայտնում է, որ դա նույնպես պրոդյուսերների աշխատանքն է։ Սերիաներից մեկում Քիմն արտասվում էր, քանի որ լողավազանում կորցրել էր ադամանդե ականջօղերը, սակայն նման բան չի եղել, դա նույնպես պրոդյուսերներն են մտածել։ Ի դեպ, Քիմի արցունքներն ոչ միշտ են իրական, նրան օգնում են արցունքաբեր կաթիլները։ Ռեփեր Քանյե Ուեսթի առաջարկությունը ևս բեմադրություն էր։ Մինչև ամուսնության առաջարկություն ստանալը՝ Քիմն արդեն մատանի էր կրում, սակայն այն ստանալուց հետո ձևացրել էր, թե զարմացած է։

Պետք է նշել, որ ոչ միայն Քիմի կյանքն է բեմադրված, այլև նրա քույրերի։ Օրինակ՝ Քորթնիի և Սքոտ Դիսիքի հարաբերությունները մեծ սցենարական նախագիծ են։ Իրական կյանքում նրանք սիրում են միմյանց ու համերաշխ ընտանիք ունեն, իսկ կադրում նրանք մշտապես վիճում ու բաժանվում են։

 


 
 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր