10:10 - Խտրականություն.ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում. գործը հասել է ԱԱԾ. «Փաստ»         10:03 - Ադրբեջանը միայնակ չի կարող պատերազմ սկսել.դրանք փուչիկներ են, նրանք հասկացել են, որ ուժային սցենարը չի հաջողվում.«168 ժամ»      09:55 - Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը․Հիասթափված են նրանից. «Ժողովուրդ»    

01 մայիս 2016 16:06

Բակո Սահակյանը Տոնաշենում, Մատաղիսում, Թալիշում ու Մարտակերտում խորհրդակցություններ է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն ապրիլի 30-ին այցելել են Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ գյուղեր ու Մարտակերտ շրջկենտրոն և անցկացրել աշխատանքային խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը և Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցություններին մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր