Իսրայելցի հնագետները հայտնաբերել են Աստվածաշնչում նկարագրված երկրաշարժի հետքերը          Հունաստանում կրակը շրջապատել է վանքն ու տասնյակ գյուղեր.վանականները հրաժարվել են լքել վանքը       Գիտնականներն ամբողջ աշխարհում ջրհեղեղների թվի կտրուկ աճ են կանխատեսել    

12 մայիս 2017 20:00

Միջադեպ՝ ռուսական և ամերիկյան ռազմական ինքնաթիռների միջև

 Միջադեպ՝ ռուսական և ամերիկյան ռազմական ինքնաթիռների միջև
«Су-30» կործանիչը մայիսի 9-ին բարձրացել է Սև ծովի օդային տարածք ամերիկյան հետախուզական ինքնաթիռին խոչընդոտելու համար, որը մոտեցել էր ռուսական սահմանին: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ՊՆ մեկնաբանությանը:
Պարզաբանվում է, որ պատահարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 12-ին, իսկ «Су-30»-ը Հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմում է գտնվում:
«Ռուսական կործանիչն ամերիկացի օդաչուների «ողջույնի» զորաշարժն է կատարել, որից հետո ամերիկյան հետախուզական ինքնաթիռը փոխել է երթևեկությունը դեպի Ռուսաստանի սահմանից հեռացում: «Су-30» կործանիչը բարեհաջող կերպով վերադարձել է իր բազա»,- նշել են պաշտպանության նախարարությունում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր