Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

13 մայիս 2017 11:20

Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը. «Ժողովուրդ» օրաթերթ

Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը. «Ժողովուրդ» օրաթերթ 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը: Ըստ պաշտոնական տվյալների՝ մայիսի 1-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 37.4 մլն դոլար: Տարեսկզբի համեմատ՝ այս թիվն ավելացել է 95.3 մլն դոլարով, իսկ ահա միայն Կարեն Կարապետյանի վարչապետության այս կես տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը փաստացի ավելացել է 552.5 մլն դոլարով:
Նկատենք, որ այդ գումարի առյուծի բաժինը կառավարության պարտքն է՝ 5 մլրդ 514,3 մլն դոլար, մինչդեռ ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի՝ կառավարության պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ 60 տոկոսը: 2016թ. Հայաստանի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 10.5 մլրդ դոլար, իսկ միայն կառավարության պարտքը մայիսի 1-ի դրությամբ կազմում է ՀՆԱ 52,8 տոկոսը»:
Մանրամասները` «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր