Վիրաբույժները տղամարդու օրգանիզմից հաջողությամբ դուրս են բերել վեց ամիս առաջ կուլ տված բջջային հեռախոսը          ՌԴ-ն զենք է տալիս Ասադին Թուրքիայի դեմ պատերազմելու համար       Արդեն որերորդ դեպքն է, երիտասարդների մոտ կովիդով հիվանդանալուց հետո սերմնաբջիջների բացակայություն է արձանագրվում    

15 մայիս 2017 12:40

Տիգրան Մուկուչյանը՝ ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշի մասին

 

Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության ցածր մակարդակը պայմանավորված էր նաեւ նրանով, որ այդ ընտրություններին ընդամենը 3 քաղաքական ուժ էր մասնակցում: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 

Հարցին, թե արդյոք դա չի խոսում հասարակության շրջանում ընտրությունների նկատմամբ անտարբերության, ապատիայի մթնոլորտի մասին, Մուկուչյանն արձագանքեց. «Չմոռանանք, որ ընտրություններին մասնակցում էր ընդամենը 3 քաղաքական ուժ: Սա որոշիչ ազդեցություն ունեցավ: Բազմաթիվ քաղաքացիներ, ըստ էության, գալիս են ընտրական տեղամաս բացառապես ելնելով այն հանգամանքից, թե որքանով են իրենց  կողմ քվեն ցանկանում տալ այս կամ այն քաղաքական ուժին»: Նրա խոսքով, մարդիկ իրենց ընտրական իրավունքը որոշել են իրացնել ընտրություններին չմասնակցելով:

 

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40,99%-ը: Ընտրություններին մասնակցել է 3 քաղաքական ուժ. Նախնական տվյալներով ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս ձայն եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս ձայն:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր