17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան         16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին      16:30 - Մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ մեզ համար հնարավորինս անհասկանալի լինեն.Նման դատախազը պետք է մեկուսացվի վարույթից    

15 մայիս 2017 13:30

Կենտրոնական բանկը 1000 դրամ անվանական արժեքով նոր հուշադրամ է թողարկել (Ֆոտո)

 

Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «2017», «1000 ԴՐԱՄ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարբերանշանները՝ Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյա հոբելյանի նշումով:

Ստորին եւ վերին շրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆ», «ARMENIA'S MEMBERSHIP ANNIVERSARY» հայերեն եւ անգլերեն մակագրություններն են:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը՝ 1000 դրամ

Մետաղը եւ հարգը՝    արծաթ 9250

Քաշը ՝    33,6 գ

Տրամագիծը՝   40,0 մմ

Որակը ՝  պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Քանակը ՝  300 հատ

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր