17:00 - Բեռլինում հույսը դրել են մարմնի հոտի ուժի վրա, չօգտագործել դեզադորանտներ. ուժեղ ու տհաճ հոտը կօգնի, որ մարդիկ ստիպված դիմակ կրեն         16:39 - COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ      16:19 - Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում, կատարել են առգրավում    

15 մայիս 2017 15:10

Կալանավորվել է ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի նախկին պետը

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պաշտոնեական դիրքի չարաշահման եւ խարդախության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին պետը, ով, չարաշահելով  պաշտոնեական դիրքը, Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափերով գումար է հափշտակել:

ՀՔԾ-ից հայտնում են, որ հիշյալ քրեական գործի քննությամբ պարզվել է, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի աշխատակցին, ով տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը եւ, իբր, գործընթացն արագացնելու համար Ա. Ղ.-ից կաշառք է պահանջել: Ընդ որում, ՊՆ աշխատակցի կողմից կաշառք ստանալու պահանջը ներկայացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հ. Վ.-ի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու բացահայտել հանցագործության դեպքը, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ. մասնավորապես, չի կանխել Ա. Ղ.-ի կողմից կաշառք տալը եւ թաքցրել է իր ներկայությամբ կատարված հանցագործությունը` այդ մասին չտեղեկացնելով իր վերադասին կամ պետական այլ իրավասու մարմնի: Ավելին, չարաշահելով Ա. Ղ.-ի վստահությունը եւ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել եւ ստացած 121.000 ՀՀ դրամը խաբեությամբ հափշտակել: Սակայն խոստումը կատարելու ուղղությամբ ոստիկանության հիշյալ պաշտոնյան ոչ մի գործողություն եւ վճարում չի կատարել` հափշտակած գումարը ծախսելով իր անձնական կարիքների համար:

 

Հաշվի առնելով վերոգրյալը` Հ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր