Անթույլատրելի է հանրությանն անորոշության մեջ պահելը, ասեք ողջ ճշմարտությունը սահմանների մասին          Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնու՞մ եք ՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու       Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո Ադրբեջանի զինուժը մտնելու է նաև Բերձոր    

21 հուն 2016 10:40

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին

Այսօր՝ հունիսի 21-ին, առավոտյան ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպեց և զրուցեց Ժիրայր Սեֆիլյանի հետ:
Զրույցի ընթացքում Ժ.Սեֆիլյանը հայտնեց, որ իր  մոտ ամեն ինչ նորմալ է:
Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է:
Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի և կհանդիպի Ժ.Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր