13:05 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ         13:02 - 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա      12:40 - Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է    

16 մայիս 2017 22:35

Զարուհի Փոստանջյանը հիվանդանոցում է. Սոնա Աղեկյանը՝ նրա առողջական վիճակի մասին

Զարուհի Փոստանջյանը հիվանդանոցում է. Սոնա Աղեկյանը՝ նրա առողջական վիճակի մասին
«Ընտրությունների օրը ոստիկանների կողմից  քաշքշուկի հետևանքով «Երկիր Ծիրանի» կուսակցության  ղեկավար Զարուհի Փոստանջյանի մոտ  ի հայտ  եկան խնդիրներ՝ նախաբազուկների սալջարդ, ձախ ուսն ուռած է և կապտած, ինչի արդյունքում նա արդեն մի քանի օր է գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Փոստանջյանը այս պահին նույնպես հիվանդանոցում է, քանի որ բժիշկները շեշտում են այնտեղ մնալու անհրաժեշտությունը: Նույն հիվանդանոցում է գտնվում  նաև դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը: Նրա մոտ բժիշկները ախտորոշել են գլխուղեղի ցնցում, սալջարդ, առկա են կապտուկներ: Ինչպես նաև, արդեն իրականացվել է դատաբժիշկի փորձաքննությունը»,-Hayacq.com-ի հետ զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության մամուլի խոսնակը Սոնա Աղեկյանը: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր