17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

20 մայիս 2017 10:05

Ազգային ժողովի նիստում հանձնաժողովների նախագահներ են ընտրում.ՈՒՂԻՂ

 

Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ մայիսի 20-ի առավոտյան մեկնարկել է խորհրդարանի նիստը: Այսօր նախատեսվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը երեկ միմյանց միջեւ բաժանել են ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահական տեղերը՝ 6-ը 3-ին համամասնությամբ:

ՀՀԿ-ից առաջադրվել է 6 թեկնածու՝ սռողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրվել է Հակոբ Հակոբյանը, միջազգային հարաբերությունների՝ Արմեն Աշոտյանը, անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի՝ Կորյուն Նահապետյանը, պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների՝ Հրայր Թովմասյանը, տնտեսական հարցերի՝ Խոսրով Հարությունյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի՝ Գագիկ Մինասյանը:

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն են՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝  Նաիրա Զոհրաբյանը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի՝ Վարդան Բոստանջյանը, տարածքային կառավարման հարցերի՝ Վարդեւան Գրիգորյանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր