18:44 - Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ         18:16 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ      17:10 - Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության    

20 մայիս 2017 10:18

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը բարկացել է ու հարցը փակել

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու հարցը «փակվել» է վերջին օրերին, նախապես Սերժ Սարգսյանի ընտրությունը գրեթե վերջնական է եղել Սահակյանի հարցում, թե ինչու է անսպասելի փոխվել, խորհրդարանի միջանցքներում երեկ տարբեր վարկածներ էին հնչում։

Ասում էին՝ Սերժ Սարգսյանը բարկացել է, որ նախապես արտահոսք է եղել, եւ Սահակյանը հարցազրույցներ է տվել, թե շուտով պաշտոն եմ ստանալու, ուստի որոշել է պատժել նրան։

Մյուս վարկածի համաձայն, նրա թեկնածությունն աջակցություն չի ստացել աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանի կողմից․ նա ասել է, որ Սահակյանը «չի ձգի»։ Ըստ նույն աղբյուրի՝ Սահակյանը մոտ օրերս այլ պաշտոնի կանցնի, թե որտեղ, դեռ պարզ չէ։

Ի դեպ, Հրայր Թովմասյանը դեռ չի հանձնել ԱԺ աշխատակազմի ղեկավարի պետհամարանիշներով ԱԺ ծառայողական մեքենան եւ, ըստ լուրերի, չի էլ պատրաստվում։

Ի դեպ, աշխատակազմի նոր ղեկավարը՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը, Հրայր Թովմասյանի հետ բավականին մտերիմ է, եւ, հավանաբար, նաեւ դա է դերակատարում ունեցել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր