17:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

20 մայիս 2017 12:15

Շփման գծում զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

 

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում,  N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 21-ամյա Կարեն Դանիելյանը Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ էր, ընտանիքի միակ որդին:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր