19:43 - Կորոնավիրուսային հիվանդությունից 89 ամյա պացիենտը մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում         17:33 - Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը.Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են      17:02 - Վրաստանում կորոնավիրուսի բուժման համար կիրառել են առողջացած մարդու արյան պլազման. Պաատա Իմնաձե. imedinews.ge    

20 մայիս 2017 12:40

Պարոն Ծառուկյանը ոնց որոշի, ես պատրաստ եմ տենց անել.Վահան Կարապետյան

 

«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Վահան Կարապետյանը դեռ չգիտի՝ կմնա՞ պատգամավոր, թե՞ ոչ: Այսօր՝ մայիսի 20-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այդ հարցը որոշելու է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Պարոն Ծառուկյանը ոնց որոշի, ես պատրաստ եմ տենց անել»:

Հարցին, եթե սպասում է Գագիկ Ծառուկյանի որոշմանը, ապա ինչո՞ւ ԿԸՀ-ից հետ վերցրեց ինքնաբացարկի դիմում, նա պատասխանեց. «Այդ պահին տենց էր պետք: Ես ինքնս էի հրաժարավել մանդատից, ընտրությունների հաջորդ օրը, երբ պարզվեց, որ 9000 ձայն եմ հավաքել, իսկ ես ավելի շատ էի ակնկալում, հիասթափված հաջորդ օրը գնացի պարոն Ծառուկյանի մոտ: Ես ինքս շեշտեցի, որ ես չեմ ուզում լինել պատգամավոր, այդ ինքնաբացարկի դիմումը ես նախապես էի գրել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ինքնաբացարկի դիմումը հետ վերցնելու որոշումը եղել է քաղաքական որոշում. «Թիմը պահանջեց այդպես, ես գնացի դիմեցի պարոն Ծառուկյանին, ասացի՝ պարոն Ծառուկյան, ես ինքս չէի ուզում, բայց թիմը պահանջում ա, որ տենց անենք, եկեք որոշենք իրար հետ եւ որոշել ենք, որ դիմումը ես վերցնեմ, հետո ինքը կորոշի»,-ասաց նա:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր