10:10 - «Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում». «168 ժամ»         10:00 - Մայրապետյանի մասով Հայաստանին ցույց տրված «դեղին քարտը» վերջինը չէ.ձախողման վտանգներ կան. «Փաստ»      09:45 - Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»    

21 հուն 2016 14:05

«Կոչումով բժիշկ» նախագծի հերթական թողարկումը նվիրված է Բալայաններ-Մարությաններ ընտանիքին. Տեսանյութ

«Կոչումով բժիշկ» նախագծի 23-րդ թողարկումը նվիրված է հայ բժշկական երկու ընտանիքներին՝ Բալայաններին և Մարությաններին, որոնք միասին դրել են բժշկական մեծ գերդաստանի հիմքը: Բժշկական մասնագիտական ճյուղը Բալայանների ընտանիքում սկիզբ է առնում Գոհար Դավիթի Բալայանից: 
Բժշկի մասնագիտությունը նա փոխանցել է որդուն՝ Զորի Բալայանին, որը տասնամյա գործունեությունից հետո թողել է բժշկի աշխատանքը, բայց մինչև այսօր էլ շարունակում է հետևել  բժշկության, բժշկագիտության, առողջապահության ոլորտի զարգացումներին՝ դրանք հաճախ ներկայացնելով իր հրապարակումներում: 
Բժիշկի մասնագիտությունն են ստացել անվանի գրողի երեք զավակները: Զորի Բալայանի կնոջ՝ Նելլի Բալայանի ընտանիքը ևս համալրված է մասնագիտությամբ բժիշկ անդամներով: Նա մանկաբարձ-գինեկոլոգ է, եղբայրը՝ Վալերի Մարությանը, հայտնի բժիշկ էր Արցախում: Վալերի Մարությանը եղել է Արցախի ռազմաբժշկական ծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրը: Նրա մասնագիտական ուղին այժմ շարունակում են որդին և թոռը՝ Մարութ Մարությանը, որը ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավոր զինվորներին: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր