17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

21 հուն 2016 14:28

Ռուսաստանում հաջողությամբ ՀՀՊ համակարգի հրթիռ են փորձարկել

Ռուս զինվորականները հաջողությամբ հակահրթիռային պաշտպանության համակարգի՝ մոտ հեռահարության հրթիռ են փորձարկել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Արձակումն իրականացվել է Ղազախստանի Սարի-Շագան պոլիգոնում:
Արձակման նպատակը եղել է որսացող հրթիռի տակտիկա-տեխնիկական բնութագրերի հաստատումը, որոնք օդատիեզերական ուժերի զինանոցում են, նշել են գերատեսչությունում:
Հաղորդագրության մեջ չի նշվում՝ մասնավորապես ինչ հրթիռ են փորձարկել: Սովորաբար մոտ հեռավորությունների վրա հակահրթիռային պաշտպանության համար Ռուսաստանում օգտագործվում են Тор և «Պանցիր-С1» համալիրներ:
Ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ ամերիկյան ՀՀՊ համակարգը Եվրոպայում սպառնում է Ռուսաստանին և Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր