Սպանությո՞ւն , թե...«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի նկատմամբ          Ռուսաստանն ունի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի հնարավոր սադրանքների համար       Եվրոյի վաճառքի գինը բարձրացավ    

20 մայիս 2017 16:37

«Facebook»-ով երաժշտություն լսելու նոր ծրագիր են ստեղծել

 «Facebook»-ով երաժշտություն լսելու  նոր ծրագիր են ստեղծել
Ուկրաինացի ծրագրավորող Դմիտրի Անդրեևը ծրագիր է ստեղծել, որը թույլ է տալիս երաժշտություն լսել «Facebook»-ում՝ «ВКонтакте» սոցկայքի նմանությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «5 канал»-ին: 
Նրա խոսքով՝ «Facebook Spotifier»-ը թույլ է տալիս երաժշտություն լսել «Spotify»-ի անձնական էջերից ուղիղ «Facebook»-ի միջոցով: Այսինքն սկզբից պետք է էջ ստեղծել «Spotify»-ում:
Ծրագրում նույնիսկ հնարավորություն կա, որը թույլ է տալիս «Facebook»-ի դիզայնն ավելի նման դարձնել «ВКонтакте»-ին:
Նշվում է, որ հավելվածը դեռևս աշխատում է միայն «Google Chrome»-ում, սակայն ծրագրավորողները խոստանում են, որ մոտ ժամանակներս այն հասանելի կլինի նաև «Opera»-ի և «Firefox»-ի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր