Բաքուն չի էլ թաքցնում որ թուրք-ադրբեջանական զորավարժությունների թիրախը ոչ միայն Իրանն է այլև Հայաստանը,անդամատված հայկական պետությունը այլևս ոչ մեկին պետք չի լինի          Մինչև 2024 թ․ կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը       Ճանապարհ դեպի պարտություն. Այս տեմպերով Արցախի հայաթափումը կարող է ընդամենը ժամանակի հարց լինել.«Փաստ»    

20 մայիս 2017 20:55

Այսպես կարող էր կատակել միայն Ստալինը

 
Երբ որոշում էին, թե ինչ պետք է անել գերմանական ռազմական նավատորմի հետ, Ստալինն առաջարկեց բաժանել այն, իսկ Չերչիլը պատասխան առաջարկ ներկայացրեց. «Խորտակե՛լ»։ Իոսիֆ Վիսարիոնովիչը պատասխանեց. «Դե հենց Դուք էլ Ձեր մասը կխորտակեք»

Մի անգամ Ստալինին հաղորդեցին, որ մարշալ Ռոկոսովսկին սիրուհի ունի, և որ նա հայտնի դերասանուհի Վալենտինա Սերովան է։ Երբ հարցրեցին, թե ինչ պետք է անեն նրանց հետ, Ստալինը, ծխամորճը բերանից հանելով, փոքր-ինչ մտածեց ու պատասխանեց.                                                
 Ինչ պետք է անենք, ինչ պետք է անենք.... պետք է նախանձենք։

 1945թ․-ին Յալթյան կոնֆերանսի ժամանակ որոշվում էր եվրոպական սահմանների վերաձևավորման հարցը։ Չերչիլն ու Ռուզվելտն առաջարկեցին Ստալինին. «Իոսիֆ Վիսարիոնովիչ, Ղրիմը մեզ տուր, և մենք դրա փոխարեն քեզ դրա տարածքի չափով հողակտոր կտանք Գերմանիայի տարածքում»։
Ստալինը մի փոքր մտածելուց հետո իրեն հատուկ ակցենտով պատասխանեց.
Եթե գուշակեք իմ հանելուկը, Ղրիմը ձեզ կտամ։
Եվ քաղաքական իր գործընկերներին ցույց տվեց ձախ ձեռքի երեք մատները՝ բութ մատը, ցուցամատն ու միջնամատը.
Ո՞րն է այս մատներից մեջտեղինը։
Չերչիլը, զարմանալով հանելուկի պարզունակության վրա, ցույց տվեց ցուցամատը. «Սա է մեջտեղինը»։
Ո՜չ, չգուշակեցիր, - պատասխանեց Ստալինը։
Ռուզվելտը, կարծելով, որ անհրաժեշտ է ընտրել ձեռքի բոլոր հինգ մատների մեջտեղինը, ցույց է տվել միջնամատը։
Ո՜չ, դու էլ չգուշակեցիր, - պատասխանել է Ստալինը։
Դրանից հետո նա իր պարզած երեք մատները ծալել է՝ բթամատը մյուս երկու մատների միջև հանելով ու ցույց տալով ասել.
Ահա մեջտեղինը։ Ահա ձեզ մեր Ղրիմը։
 Այսպես կարող էր կատակել միայն Ստալինը

«Պոբեդա» մեքենան ի սկզբանե նախատեսվում էր «Ռոդինա» (թգ. հայրենիք) անվանել։ Այս մասին իմանալուց հետո Ստալինը սարկազմով հարցրեց. «Իսկ որքա՞ն կարժենա Ռոդինան»։ Տարբերակը միանգամից մերժվեց։



 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր