16:45 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         16:40 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

21 հուն 2016 15:50

Գերմանիայի դատարանը մերժել է Էրդողանի հայցը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայցը, որը ներկայացվել էր Գերմանիայում խոշորագույն հրատարակչատներից Axel Springer-ի ղեկավար Մաթիաս Դեպֆների նկատմամբ՝ երգիծաբան Յան Բեմերմանին աջակցելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը դատի է տվել Դեպֆներին, որն ապրիլին բաց նամակ էր հղել Welt am Sonntag թերթին, որում նշել էր, որ թուրք առաջնորդի վերաբերյալ երգիծաբան Յան Բեմերմանի սկանդալային բանաստեղծությունը շատ է զվարճացրել իրեն, և որ ինքն ամբողջովին կողմ է Բեմերմանի ձևակերպումներին ու վիրավորանքներին:
Գերմանացի երգիծաբան ու հաղորդավար Բեմերմանը մարտի 31-ին ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royalе սատիրիկ հաղորդման եթերում վիրավորական բանաստեղծություն էր կարդացել Էրդողանի հասցեին: Բեմերմանի նկատմամբ հետաքննություն է կատարվում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր