Սպանությո՞ւն , թե...«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի նկատմամբ          Ռուսաստանն ունի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի հնարավոր սադրանքների համար       Եվրոյի վաճառքի գինը բարձրացավ    

22 մայիս 2017 16:43

Սոֆյա Պողոսյանը` Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ սիրավեպի մասին

 

Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակում է հայտնվել այն մասին, որ նախորդ տարի ամուսնալուծված դերասանուհի  Սոֆյա Պողոսյանը և դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը սիրավեպ ունեն։ Խոսակցությունների պատճառ է դարձել այն հանգամանքը, որ Սոֆյան և Աշոտը միասին են ներկայացել խնջույքներից մեկին, բացի այդ, լուսանկարներում երևում է, որ Աշոտը գրկել է Սոֆյային։ Tert.am Life–ը կապ հաստատեց դերասանուհու հետ` պարզելու լուրերի իսկությունը։ Դերասանուհին ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս լուրերը։ «Անձնականիս մասին չեմ ցանկանում խոսել։ Եթե ինչ–որ բան ուզեմ ասել, իմ Ինստագրամից կտեղեկանաք»,– ասաց Սոֆյան։ Ի դեպ, Սոֆյան անցյալ տարի հաստատեց, որ ամուսնալուծվել է, սակայն պատճառների մասին խոսել չցանկացավ։  Սոֆյան և Աշոտը միասին խաղացել են տարբեր հեռուստասերիալներում։

 


Մեկնաբանություններ