12:24 - Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը         12:05 - Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին      11:44 - Այսօրվա պատժամիջոցները միայն սկիզբն են.ԱՄՆ-ն այլեւս չի հանդուրժելու Թուրքիայի գործողությունը Սիրիայում    

22 մայիս 2017 18:37

Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

 

Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը 2017 թվականի հունիսին ու սեպտեմբերին ծրագրում են համատեղ զորավարժություններ անցկացնել։ Այս մասին այսօր Թբիլիսում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ իր արդբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Գրուզի օնլայն»-ը։

Հասանովն այսօր՝ մայիսի 22-ին պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել։ Վաղը՝ մայիսի 23-ին, Իզորիան, Հասանովն ու Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Բաթումիում հանդիպում կանցկացնեն։

«Այս համագործակցության դինամիկան շատ դրական ու աճող է։ Այս տարի մենք համատեղ զորավարժություններ կանցկացնենք։ Մոտ երկու շաբաթ անց Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Սեպտեմբերին մենք կանցացնենք նաեւ շտաբային համակարգչայի զորավարժություններ»,-ասել է Իզորիան։

Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ սույն թվականի հունիսի 4-14-ը տեղի կունենան Caucasus Eagle զորավարժությունները (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա)՝ երեք երկրների հատուկ գործողությունների ուժերի մասնակցությամբ։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր