19:30 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ         19:00 - Մոմավառություն հանուն համերաշխ ընտրապայքարի. Տեսանյութ      18:14 - Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ    

22 մայիս 2017 21:02

Մթերքներ, որոնք ըստ գիտնականների ավելի արդյունավետ են կարգավորում արյան ճնշման տատանումները, քան դեղամիջոցները

Բրիտանացի գիտնականներն արյան ճնշման տատանման խնդիրներ ունեցողներին առաջարկում են դեղամիջոցների փոխարեն սննդակարգը հարստացնել բնական բուսական յուղերով, քանի որ, ըստ նրանց, դրանք ավելի արդյունավետ են կարգավորում արյան ճնշման տատանումները, գրում է rosbalt.ru-ն: Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս այն անձանց, ովքեր ունեն բարձր ճնշում ամեն օր օգտագործել մի բուռ ընկույզ, կես հատ ավոկադո կամ 4 թեյի գդալ ձիթապտղի ձեթ: Ընդեղենի բոլոր տեսակները, բացի գետնանուշից, պարունակում են, այսպես կոչված «լավ» խոլեստերին, որն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի քանակն արյան մեջ: Բնական բուսական յուղերի օգտագործումը կարգավորում է արյան ճնշումը, նվազեցնում է ուղեղի և սրտի կաթվածի հավանականությունը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր