ՊԲ-ն կասեցնում է թշնամու առաջխաղացումը՝ պատճառելով ծանր կորուստներ. Տոնոյանի կոչը          Ադրբեջանական կողմը շարունակում է նորանոր կորուստներ կրել. Եվս մեկ տեսանյութ է հրապարակվել       Հայտարարում եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք․ Տեսանյութ    

22 մայիս 2017 22:29

Եղանակը Հայաստանում մայիսի 23-ին

 

Հանրապետության տարածքում` մայիսի 23-ին՝ օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի եւ 27-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, 25-ի եւ 27-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+17,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +17+19,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+17,

Լոռիում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +17+20,

Տավուշում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +22+24,

Արարատում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +23+25,

Արմավիրում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +23+25,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +23+25,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +7+12, ցերեկը` +22+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +17+22,

Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +20+23:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր