Ինչու է Ռուսաստանը պատրաստվում Ուկրաինայից տարհանել իր դիվանագետներին          25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել       Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն    

23 մայիս 2017 15:22

Թրամփի նկատմամբ վստահությունը նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի. Reuters

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հասարակական վստահության մակարդակը նվազել է՝ հասնելով նրա երդմնակալության օրվանից ի վեր ամենացածր ցուցանիշին։ Ուրբաթ հրապարակված հարցումն իրականացրել է Reuters / Ipsos-ը։ 

Համաձայն դրա՝ Թրամփի հանդեպ վստահության մակարդակը նման ցուցանիշի է հասել, երբ վերջինին մեղադրել են Ռուսաստանին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու եւ ՀԴԲ-ի գործերին միջամտելու մեջ։ Մայիսի 14-18-ը տեղի ունեցած առցանց հարցման շրջանակում, որին ԱՄՆ-ի մոտ 2000 քաղաքացի է մասնակցել, պարզ է դարձել, որ ամերիկացիների 38 տոկոսը հավանության են արժանացնում Թրամփի քաղաքականությունը, իսկ 56 տոկոսը չի աջակցում նրան։ Ամերիկացիների 6 տոկոսն ընտրել է «ծիծաղելի զգացումներ եմ ունենում» կետը, հաղորդում է  USA.one-ը։

Հանրապետականների 23 տոկոսը եւս չի աջակցում նախագահին՝ անցյալ շաբաթվա իրադարձությունների ֆոնին։

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր