17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

24 մայիս 2017 11:15

Վթար Վարդանանց փողոցում. Բախվել է երեք մեքենա

 

Մայիսի 24-ին, ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 34 RM 562 (վարորդ՝ Ա. Ք.), «Mercedes» մակնիշի 10 ZZ 001 (վարորդ՝ Մ. Ղ.) եւ «Mazda» մակնիշի 09 MM 303 (վարորդ՝ Հ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1990 թ. ծնված Ռ. Շ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր