19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

24 մայիս 2017 13:50

Սպիտակ տունն առաջարկում է Հայաստանին օգնությունը կրճատել 67, Ադրբեջանին՝ 90 տոկոսով

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է 2018 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ Կոնգրեսին իր առաջարկությունները։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը։

Փաստաթղթում վարչակազմն առաջարկում է կրճատել ընդհանուր օգնության ծավալները 29 տոկոսով, եւ 60 տոկոսով կրճատել օգնությունը Եվրոպային ու Եվրասիային։

Համաձայն բյուջեի՝ ԱՄՆ-ի օգնությունը կկրճատվի 67 տոկոսով՝ 2018 ֆինանսական տարում 20,4 միլիոն դոլարից հասնելով 6,8 միլիոն դոլարի։ Վրաստանին եւ Ուկրաինային օգնությունները նախատեսվում է կրճատել 58 եւ 70 տոկոսով համապատասխանաբար։

Ադբեջանին ֆինանսական օգնությունը կկրճատվի 90 տոկոսով եւ ընդհանուր առմամբ կկազմի 1 միլիոն դոլար։

Հայաստանի համար օգնության հարցումը ներառում է 4 մլն դոլար Տնտեսական աջակցության ու զարգացման հիմնադրամին, 1,5 մլն դոլար թմրանյութերի եւ օրինապահ գործունեության միջազգային վերահսկողության ծրագրին եւ 700 հազար դոլար՝ զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ականազերծմանն ու կից հարցերին։ Վարչակազմի առաջարկած բյուջեն հաշվի է առնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հարաբերակցությունը։ Երկրներին առաջարկվում է 600 հազար դոլար հատկացնել ռազմական կրթության եւ ուսուցման ծրագրին (IMET)։ Ռազմական ֆինանսավորում երկու երկրներին էլ չի առաջարկվում։

Վարչակազմի բյուջեն ներառում է նաեւ 907-րդ բանաձեւը (Freedom Support Act), որը սահմանափակում է օգնությունն Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի դադարեցնի Հայաստանի դեմ գործողությունները։

Առաջարկվում է նաեւ 2,75 մլրդ դոլար օգնություն հատկացնել միգրացիայի ոլորտին եւ փախստականներին։ Համագումարը կշարունակի պայքարել, որ այդ միջոցների մի մասը Հայաստանին հատկացվեն՝ որպես Սիրիայի ճգնաժամի հետեւանքով փախստականներ ընդունած երկրի։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր