13:16 - Ծայրահեղ ծանր պացիենտի, ինչպես նաև ծանր դեպքերից 2-ի վիճակը բարելավվում է         12:55 - Սա անիմաստ կարգավորում է.դա պիտի արվեր, երբ ունեինք հիվանդ համար 1. Մարուքյանը՝ հեռախոսազանգերը լսելու անհրաժեշտության մասին      12:45 - Այսօր հաստատված դեպքերի թվում կա մեկ զինծառայող. ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր հիվանդ    

24 մայիս 2017 18:49

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ դժգոհություններն ու ցույցերը գնալով սաստկանում են

 
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր` մայիսի 24-ին, հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» հայկական պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ` Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացի մեկնարկը սրանով կարելի է արդեն տրված համարել:
Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը  2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: մարտի 15-ին տեղի է ուենցել պատրիարքական տեղապահի ոընտրություն, որի արդյունքում տեղապահի պածտոնում ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, ով, սակայն, մինչ օրս հնարավորություն չի ստացել զբաղեցնելու իր պաշտոնը:
Թուրքիայի հայ համայնքում Արամ Աթեշյանի դեմ դժգոհություններն ու ցույցերը գնալով սաստկանում են, համայնքը պահանջում է պատրիարքական փոխանորդի հրաժարականը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր