Սպանությո՞ւն , թե...«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի նկատմամբ          Ռուսաստանն ունի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի հնարավոր սադրանքների համար       Եվրոյի վաճառքի գինը բարձրացավ    

24 մայիս 2017 19:57

Աստղային դիետաներ

 Աստղային դիետաներ
Հեռուստացույցի էկրաններից մենք տեսնում ենք գեղեցիկ զգեստներով և հոյակապ կազմվածքով երգչուհիներ և դերասանուհիներ: Կարծո՞ւմ եք, որ նրանք ավելորդ քաշի հետ խնդիրներ չունեն, սխալվում եք: Նրանցից յուրաքանչյուրն իր գաղտնիքն ունի, ինչպես պետք է նիհարել, և նրանց գաղտնիքներից շատերն արդեն հրապարակային են դարձել, այնպես որ կարելի է  դրանց հետևել:
Երգչուհի Վերա Բրեժնևան երկու երեխա ունի, սակայն նա բարեկազմ է:  Ծննդաբերությունից հետո, նա միշտ ֆիթնեսով է զբաղվում և շատ ժամանակ հատկացնում քնին:  Քնի պակասը սթրեսների է հանգեցնում, ինչի հետևանքով էլ մենք սկսում ենք շատ ուտել:
Բրեժնևան փորձում է  «բերանը փակ պահել» տոների ժամանակ: Նա շատ է օգտագործում  թարմ հյութեր և ջուր, չի ուտում շոկոլադ, թխվածքաբլիթ:Հիմնականում ուտում  է ծովամթերք, միս, բանջարեղեն, երբեմն նաև իր սիրած տապակած կարտոֆիլ: Դրանից հետո, անպայման, մարզասրահ է այցելում:
Գիշերը պետք չէ ուտել:  Քնելուց 4 ժամ առաջ պետք է փակել սառնարանի դուռը: Նա խորհուրդ է տալիս՝ «եթե շատ սոված եք, ապա խնձոր կերեք»:
Երգչուհի Վալերիայի   բարեկազմ լինելու գաղտնիքը
 Վալերիայի ճաշացանկում չկա քաղցրավենիք: Նա նախաճաշին շիլաներ է ուտում, ալկոհոլ չի օգտագործում և չի ծխում: Ճաշին խմում է կեֆիր և գնում քնելու: Նա հիմնականում ուտում է ցածր յուղայնության մթերքներ, սակայն երբեմն նա հանգիստ է թողնում ու  ուտում է տապակած կարտոֆիլ, ծովամթերքներ և  անգամ իրեն թույլ է տալիս ուտել թխվածք:
Եթե պետք է արագ նիհարել, նա սկսում է իր երեք օրյա հնդկացորենի դիետան: Երեք օրերի ընթացքում նա միայն ուտում է հնդկացորեն առանց կարագի և աղի, երբեմն ավելացնում քունջութի սերմեր:  Նման բեռնաթափման արդյունքում օրեկան նիհարում է 1 կգ:
«Սակայն այս դիետան հաճախ պետք  չէ պահել, այն կարող է ազդել առողջության վրա»,-նշում է  երգչուհին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր