17:00 - Բեռլինում հույսը դրել են մարմնի հոտի ուժի վրա, չօգտագործել դեզադորանտներ. ուժեղ ու տհաճ հոտը կօգնի, որ մարդիկ ստիպված դիմակ կրեն         16:39 - COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ      16:19 - Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում, կատարել են առգրավում    

25 մայիս 2017 10:54

Լոռիում «Ճաճոյի Էդոյի» որդու սպանության համար ձերբակալվել է նրա կինը

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու կնոջ կողմից ամուսնու սպանության դեպքի հանգամանքները:

2017 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 00:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի 33-ամյա բնակչի դիակը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 33-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ: Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 25-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ամուսնու հետ առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել ամուսնու ուղղությամբ ու սպանել նրան:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Նույն օրը վերջինս ձերբակալվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, վերցվել համապատասխան փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վանաձորում սպանել են քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի որդուն։ Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ սպանված տղամարդը Գուգարք գյուղի բնակիչ, Տիգրան Մարտիրոսյանն է, որը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին է։

Նշենք, որ «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` ժորա Մարտիրոսյանը եւ ազգականը սպանվել էին 2004 թվականի օգոստոսի 3-ին ժամը 16.30-ի սահմաններում Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի առաջին կիլոմետրի հատվածում։ Նրանց մեքենան գնդակոծել էին։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր