Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

26 մայիս 2017 10:30

«ՉԻ». «Մառոզը ես եմ, դուք եք ուզո՞ւմ մառոզ անել». Արարատի մարզպետը «գրական» ժարգոնով «մրսացնում է»

 

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիգորյանը ցանկանալով վրեժ լուծել «Ծառուկյան» դաշինքին հարող մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ գեղամ Միրզոյանից, աուդիտ է «գործուղել» Արտաշատի թիվ 3 դպրոց, որի տնօրենը վերջինիս քույրն է՝ Մարգուշ Միրզոյանը: Մազրպետը կարողացել է իրականացնել դպրոցը լուծարելու եւ իրեն ոչ հաճելի մարդու քրոջը գործազուրկ դարձնելու իր նպատակը:

Հիշեցնենք, որ մինչ այդ նա աշխատանքից հեռացրել էր մի քանի դպրոցների տնօրենների եւս, որոնք համարվում էին Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատից: Այդ մասին գրել էր մամուլը:

Մարզպետը տնօրեններին բանավոր մեղադրել էր «Ծառուկյան» դաշինքի օգտին խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատելու մեջ: Մարզպետի հաշվեհարդարի զոհ դարձավ նաեւ Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն, Արտաշատի նախկին քաղաքապետ։ Գագիկ Մուրադյանի կինը՝ Սերինե Հայրապետյանը:

Արամայիս Գրիգորյանը շարունակում է հարաբերություններ պարզել նաեւ մարզի այն գյուղապետերի հետ, որտեղ բնակիչները ձայն չեն տվել մարզպետի եղբորը՝ Արայիկ Գրիգորյանի օգտին:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գյուղապետերը արժանանում են մարզպետի արհամարհանքին, նա միտումնավոր չի ընդունում այդ մարդկանց, չի լսում նրանց խնդիրները, ասելով՝ «Մառոզը ես եմ, դուք եք ուզո՞ւմ մառոզ անել»: Գրեթե բոլորի հետ Արամայիս Գրիգորյանը խոսում է «գրական» ժարգոնով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր