Տեսանյութ.Թուրքիայում փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը          Տեսանյութ.Ճշտեք, հետո իմ վրա գոռացեք. Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում ՌԴ-ն.Զոհրաբ Մնացականյանի և ցուցարարների վեճը       Կազմակերպած «փարթին» ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 18-ամյա երիտասարդի կյանքի համար, մասնակիցներից մեկը հայտնի դատավորի տղա է    

26 մայիս 2017 16:16

Ժիրայր Սեֆիլյանի գործը քաղաքական պատվեր է. Տիգրան Հայրապետյան

 Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական առաջին դռնբաց նիստի ավարտից հետո վերջինիս  փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Դատավարությունը պարզապես բեմադրություն էր: Կարծես թե նախապես ծրագրված սցենարը կար. դատավորը պետք է գար, արագ ընթերցեր, դատական նիստը հետաձգվեր»:
Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ դատական հետապնդումը,  ըստ փաստաբանի, քաղաքական հիմքեր ունի. «Որևէ հստակ մեղադրանք չկա, լղոզված մեղադրանք է:  Ասում են, որ իբրև թե Սէֆիլյանը բազմաթիվ՝ 200-300 զինված խմբեր է ունեցել, եթե այդպես է, ապա այդ խմբերը պետք է բացահայտվեին: Համաձայն մեղադրանքի՝ 5-6 խումբ է բացահայտվել: Հետևաբար ի՞նչ են անում իրավապահ մարմինները, թող բացահայտեն, հայտնաբերեն մյուս խմբերը: Եթե այդպես չէ, ապա սա նախապես գրված սցենար է:
Փաստաբանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ ապրլիյան պատերազմից հետ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ Հայաստանը, իր հաշվարկով, 700 հա տարածք է կորցրել, և դրանից հետո Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ ամենատարբեր աստիճաններով հարձակումներ սկսվեցին:
Զանգվածային  անկարգությունների  կազմակերպման հոդվածով, ըստ Գեւորգ Սաֆարյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանի, ապացույցներ  ընդհանրապես չկան. «Ապացույցները միայն մի քանի փայտե մահակներ, պարզ չէ, որտեղից են գտել, 100-ամյակն առանց ռեժիմի թերթիկներ, այլ բան չկա»:
Ժիրայր Սեֆիլյանը  եւս այս գործը քաղաքական պատվեր է համարում եւ  նախապես գրված սցենար: «Իրավական որեւէ գործընթացի չի մասնակցելու»,- ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: 

Դատական նիստը կշարունակվի հունիսի 13-ին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր