Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

26 մայիս 2017 19:35

Ուկրաինան սատարում է Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգման հարցում

 Ուկրաինան սատարում է Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգման հարցում
 Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավել է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ պետության զարգացման տեմպերը կօգնեն «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» հարցում:
«Ուկրաինայի ժողովրդի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ: Անկախության տարիներին Ադրբեջանը վստահորեն ցուցադրում է զարգացման բարձր տեմպեր՝ ամրապնդելով դիրքը միջազգային հարթակում: Այս ամենը, անխոս, կնպաստի Ադրբեջանի Հանրապետության ազգային հարցի լուծմանը՝ տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնելուն. այս հարցում Ուկրաինայի դիրքորոշումն անփոփոխ է»,-ասվում է Ալիևին ուղղված Պորոշենկոյի նամակում:
Պորոշենկոն նաև Ալիևին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Ուկրաինա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր