16:54 - Մի՞թե Փաշինյանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապես գտել է խաղաղ կարգավորման բանաձևը         16:47 - Բողոքի ակցիայի մասնակիցները դագաղի մեջ խոզ են դրել և տարել Գերագույն ռադայի շենքի մոտ      16:22 - Լավրովն ասում է` թուրքերի հետ գործ չունեք, Շոյգուն Թուրքիայի հետ սահմանին բազան է մեծացնում    

22 հուն 2016 09:50

«Հայկական ժամանակ». ՀՅԴ–ական պատգամավորի կինն ավելի հարուստ է

«ՀՀ Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի շարժական և անշարժ գույք ո՛չ գնել է, ո՛չ օտարել է: Միքայել Մանուկյանի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 25 մլն դրամ, 65 հազար ԱՄՆ դոլար, 30 հազար եվրո, իսկ տարվա վերջում՝ 20 մլն դրամ, 60 հազար դոլար, 30 հազար եվրո:
Պատգամավորը 2015 թվականին ավելի քան 17 մլն դրամ եկամուտ է ստացել, որից 6.9 միլիոնը՝ աշխատավարձից, 5 միլիոնը՝ շահաբաժնից և 5.5 միլիոն՝ ստացած փոխառությունից:
Միքայել Մանուկյանի՝ նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Nissan teana 250XV V6 մոդելի ավտոմեքենա:
Պատգամավորի կինը՝ Կարինա Կանդարյանը, հայտարագրել է 20 մլն դրամ, 60 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո, որը հարկային տարվա վերջում դարձել է 21 մլն դրամ, 60 հազար դոլար և 35 հազար եվրո:
Կարինա Կանդարյանը նախորդ տարի ավելի շատ եկամուտ է ստացել, քան ամուսինը: Երկու տարբեր շահաբաժիններից նա ընդհանուր առմամբ 26 մլն 740 հազար դրամ եկամուտ է ստացել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր