Տեսանյութ.էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը գերիների մասին          ՀՀ–ն Ադրբեջանին միջանցք տրամադրելու պարտավորություն չունի. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին       Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը    

27 մայիս 2017 13:40

Կարեն Արայանն առաջարկում է փոխել ՀՀ պետական դրոշը՝ ներկայացնելով սեփական տարբերակը

 

 

Անժելա Սարգսյանի հետ սկանդալից հետո հայտնի դարձած նկարիչ Կարեն Արայանը, որը ներկայում հանդիսանում է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինը, առաջարկում է փոխել ՀՀ պետական դրոշը՝ ներկայացնելով սեփական տարբերակը:
Կարենն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել եւ գրել.
 «Առաջարկում եմ իմ պատկերացումով նկարած դրոշը, որպես Հայաստանի Հանրապետության պետական դրոշ: Քանի որ հայը առաջին ազգն էր, ով քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն, դրոշի կենտրոնում նկարել եմ ձուկ, որը ամբողջ աշխարհում հայտնիա որպես քրիստոնեության սիմվոլ: Ու նրա մեջ խաչը, որը խորհրդանիշնա քրիստոնեության: Շրջանակն ու դրոշակի ընդհանուր գույնը (կապույտ) խորհրդանշում են Երկիր Մոլորակը: Շրջանակի կողքի աստղերի թիվը 12: 12-ը բացի բիբլեական թիվ լինելը նաև Հայաստանի մարզերի քանակնա, ներառյալ Արցախը ու բնականաբար մայրաքաղաքը: Բացի դա, շրջանակն ու աստղերը ժամացույցի տեսք ունեն, որի կենտրոնում էլ գտնվումա քրիստոնեության սիմվոլը: Կմեկնաբանեմ սենց - ամեն ժամը հավատքով: Բացատրություններս շատ են էս մինիմալիզմի հասցրած պատկերի մասին: Երբ առաջարկս ընդունվի, կբացեմ բոլոր փակագծերը» (տեքստի ուղղագրությունն ու շարահյուսությունն ամբողջությամբ հեղինակն են պատկանում,-խմբ.):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարեն Արայանը նկարել էր Սիրուշոյին՝ տեղադրելով իր աշխատանքը սոցցանցերի էջերում:

 

 




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր