Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

28 մայիս 2017 13:00

Դաժը էն ժամանակ, որ Սովետմիություն է եղել, 1000 անգամ ավել հայ մարդ կյանքը նվիրել է, քան հիմա, երբ անկախ պետություն ունենք. Մանվել Գրիգորյան

 
 Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում  ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը նշեց, որ առանց խնդիրների առաջընթաց չի լինում, խնդիրները պետք է լինեն, որ դրանց լուծումներ գտնելու ընթացքում զարգանանք: Նրա խոսքով՝ այսօր կարողանում ենք պատմության ընթացքում ձեռք  բերված հաղթանակները պատվով պահել:
«Ոչ թե միայն կարողանում ենք մեր ձեռք բերած հաղթանակներին տեր կանգնել, անգամ երիտասարդները դա վայելում են»,- շարունակեց նա:
Գրիգորյանն, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին և զոհերին, ասաց. «Դե, բա սահման ենք պահում, բա թշնամու հետ պատերազմում ենք արդեն 100 տարուց ավելի, մուսուլմանական հարևանների հետ պատերազմի մեջ ենք: Դաժը էն ժամանակ, որ Սովետմիություն է եղել, 1000 անգամ ավել հայ մարդ կյանքը նվիրել է, քան հիմա, երբ անկախ պետություն ունենք»:
Գեներալ-լեյտենանտը խոսեց նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի ու դրա շրջանակում իրականացված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին:
«Դաժը աջակցում ենք, չեմ իմանում ՝ ով ինչ է մեկնաբանում, էս ֆորմեն հարգելու համար է»,- մանրամասնեց Գրիգորյանը՝ ցույց տալով իր  կողքին կանգնած ազատամարտիկների համազգեստը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր