Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

28 մայիս 2017 14:30

Սայաթ Նովան ադրբեջանցի է. ադրբեջանական նոր միֆ

 Սայաթ Նովան ադրբեջանցի է. ադրբեջանական նոր միֆ
 99- ամյակը նոր բոլորած ադրբեջանցիները կրկին փորձ են անում «գիտականորեն» ադրբեջանցի հռչակել Հարություն Սայադյանին՝ Սայաթ Նովային: Այդ «գիտական աշխատությունը» լույս է տեսել Թբիլիսիում և անպայման, ըստ ազերիական ԶԼՄ-ներից մեկի, կբացահայտի Սայաթ Նովայի ադրբեջանցի լինելու փաստը և մեծ տխրություն կպատճառի հայերիս:
Բացարձակ մտադրություն չունեմ անդրադառնալու հերթական ադրբեջանական զառանցանքին,քանի որ Սայաթ- Նովայի Ո՛Վ լինելը վաղուց բացահայտված է և ինչ-որ քոչվորների ներյկասի ջղաձգումները միայն ծիծաղ կարող են առաջացնել: Համոզված եմ, որ ռուսերենով լույս տեսած այս խեղկատակության լսարանը ոչ տեղացի ժողովուրդներն են, ովքեր կարող են հավատալ ազերիների հերթական այս կեղծիքին: Իլհամ բաբան չի դավաճանում ինքն իրեն: Նախթախավիարային դիվանագիտության վարպետ Իլհամ Ալիևը փորձում է գնել այն ամենն ինչ չունի երիտասարդ ադրբեջանցի ազգը՝ պատմություն, հանրաճանաչ մարդկանց,խոհանոց,պատմական հուշարձաններ և այլն:
Թուրքերին չհարգող Նիզամիին առանց աղմուկի սեփականաշնորհելուց և թրքացնելուց հետո, որը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին և իր գագաթնակետին հասել արդեն Հեյդար Ալիևի կառավարման տարիներին, հիմա էլ ազերի-թուրքերը ակտիվորեն սեփականշնորհում են այն ամենը, ինչ կապ ունի ներկայիս Ադրբեջանի տարածքի հետ և բոլորին ով սխալվել և ստեղծագործել է թուրքերենով: Օրինակ՝ Կիրակոս Գանձակեցին, ըստ Բաքվի կեղծարարների, ադրբեջանցի է, քանի որ ծնվել և ապրել է Գանձակում, որի գեղեցիկ անունը թուրքերն այլանդակել են և կոչում են Գյանջա: Այսինքն, ըստ Իլհամի, եթե դու սխալվել ծնվել ես ներկայիս Ադրբեջանի տարածքում, ապա դու թուրք ես: Դրա համար էլ նույն ալիևյան ԶԼՄ-ները թրքացնում են հրեաներին, հայերին, թալիշներին, լեզգիններին և այլ ազգի ներկայացուցիչներին, ովքեր մեծ փառքի են հասել թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանից դուրս:
Սայաթ Նովան երկրորդ տարբերակի զոհն է: Ազերի կեղծարարները, ովքեր Սայաթ-Նովային թրքացնում են իրենց «գիտական» աշխատությունում մի կոպիտ սխալ են արել՝ չեն կեղծել նրա անունը և կոչում են Հարութ, որը Հարությունի կրճատ ձևն է: Սա այն անուններից է, որը ունի հայկական ծագում և ծագել է հայերեն «հարություն» բառից՝ ակնարկությամբ Քրիստոսի հարությունը: Հետաքրիր է, քանի՞ հազար մահմեդական «Հարություն» է ապրում հիմա Ադրբեջանում:
Ազերիները, ովքեր կեղծարարությունների դիմելով փորձում են սեփականաշնորհել ուրիշների հարստությունը շատ արագ հենց իրենք էլ բացահայտում են սեփական սուտը...Հայտատարելով,որ խաչքարերը իրենց նախնիների՝ կովկասյան աղվանների թողած մշակութային ժառանգություն է՝ ջանադրաբար ոչնչացնում են դրանք: Նույնը վերաբերվում է Ադրբեջանի տարածքում գտնվող եկեղեցիներին: Սեփական պատմական և մշակութային ժառանգությունը ոչնչանցող ազգ ես դեռ չեմ տեսել: Միայն ադ  րբեջանցիներն են դիմում նման պատմամշակոջթային սադոմազոխիզմի: Տեսնես ինչո՞ւ:
Հայտարարելով, որ Սայաթ-Նովան ազերի է, Բաքվում չեն էլ մտածում, որ նրա անունով փողոցներ, պուրակներ, դպրոցներ անվանակոչեն: Չեն մտածում, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ հայերենով, վրացերենով և թուրքերենով ստեղծագործած Սայաթ-Նովան իրականում հայ է և չեն ցանակնում գյավուր հայի անունով կոչել ինչ-որ բան: Ի դեպ, «թուրք» Սայաթ-Նովան թաղված է Թբիլիսիի Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայր համարվող Սուրբ Գևորգ եկեղեցու բակում:
Չեմ զարմանա,եթե որոշ ժամանակ անց Հայրենական Մեծ պատերազմին որոշ դիվիզիաների պատմությունը կեղծող ադրբեջանցիները հայտարարեն, որ Շակաշենի (Խանլար) շրջանի Խաչիսար (Չարդախլու) գյուղում ծնված մարշալներ Բաղրամյանը և Բաբաջանյանը ևս թուրք են: Գրքեր գրեն նրանց մասին և մոռանան, թե ինչպես 1988 թ-ին տապալեցին գյաուր հայ մարշալների կիսանդրիները իրենց հարազատ գյուղում:
Հ.Գ.Ադրբեջանցի ազգի համար պատմություն նկարող Իլհամ Ալիևը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ այնպիսի հիմարության ինչպես Սայաթ-Նովային թուրք հռչակելը: Բայց ծիծաղելին նրանում է, որ նույն ազերի-թուրքերի կողմից քուրդ համարող Իլհամ Ալիևը չի կարող կեղծել սեփական ծագումնաբանությունը, քանի որ Ադրբեջանում դրա մասին բոլորն են տեղյակ: Ռուսերենով, անգլերենով և այլ լեզուներով գրքեր են հրատարակվում՝ հարևան ժողովուրդների պատմությունը կեղծելու և այլ ազգերի ներկայացուցիչներին թրքացնելու համար: Ադրբեջաներենով այդպիսի հիմարություններ չեն գրվում: Թուրքը լավ գիտի, որ Սայաթ-Նովան,Կիրակոս Գանձակեցին և այլոք թուրք չեն: Գրքերով քոչվորին չես խաբի:
 Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր